#Christie's-ը, #Phillips-ը և #Sotheby's-ը կօգնեն գտնել պատժամիջոցների տակ գտնվող օլիգարխների ակտիվները
![]() Երեք առաջատար աճուրդի տներ՝ Christie's-ը, Sotheby's-ը և Phillips-ը, կաջակցեն պատժամիջոցների տակ հայտնված ռուս «օլիգարխների» ունեցվածքի միջազգային հետաքննությանը, հաղորդում է ARTnews ամսագիրը՝ հղում անելով կայքերի ներկայացուցիչներին: Պատժամիջոցների պատճառով աճուրդի տներին արգելվում է գործարքներ կնքել պատժամիջոցների տակ հայտնված ռուսների և արտասահմանում նրանց փոխկապակցված անձանց հետ։ Խնդրո առարկա միջազգային հետաքննությունը, որին անհրաժեշտության դեպքում կաջակցեն աճուրդի տները, կվարի հատուկ ստեղծված միջազգային խումբը, որը կոչվում է «Ռուսական էլիտաներ, վստահված անձինք և օլիգարխներ» (REPO): Այն ներառում է մի շարք երկրների ներկայացուցիչների, որոնք պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ, այդ թվում՝ ԱՄՆ գլխավոր դատախազ Մերիկ Գարլանդը, ԱՄՆ, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Կանադայի ֆինանսների նախարարներ Ջանեթ Յելենը, Բրունո Լը Մերը, Քրիստիան Լինդները, Դանիել Ֆրանկոն և Քրիստիա Ֆրիլանդը, ԵՄ Արդարադատության հանձնակատար Դիդիե Ռեյնդերսը և այլք: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
