«Փայլուն հաղթանակներ՝ թուրք և ադրբեջանցի մարզիկների նկատմամբ». բռնցքամարտի ֆեդերացիա
![]() Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտնում է․ «Փայլուն հաղթանակներ թուրք և ադրբեջանցի մարզիկների նկատմամբ և երկու հայ բռնցքամարտիկ մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակչում է: Ճակատագրի բերումով Խորվաթիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում իրար հետևից նույն ռինգում Ռուսլան Ասլիկյանն ու Արթուր Շախպազյանը մենամարտեցին թուրք ու ադրբեջանցի բռնցքամարտիկների հետ: Առաջինը գեղեցիկ հաղթանակ տոնեց 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, որը առավելության հասավ թուրք Տահիր Ակոյունի նկատմամբ: Առաջին ռաունդում մրցավարները 4:1 հաշվով առավելությունը տվեցին մրցակցին, բայց 2-րդ և 3-րդ ռաունդներում Ասլիկայնը փոխեց մարտավարությունն ու բեկեց մենամարտի ընթացքը: Հատկապես տպավորիչ էր մեր մարզիկի մենամարտը 3-րդ ռաունդում: Նա շատ մոտ էր նաև նոկաուտով հաղթանակի: Գերկամային հաղթանակ տոնեց նաև 63.5 կգ քաշային Արթուր Շախպազյանը: Ադրբեջանցի Ջալալ Գուրբանովի հետ մենամարտում մեր մարզիկն առաջին ռաունդում ձախ կողային ուժգին հարված բաց թողեց և մրցավարը հաշիվ բացեց: Շատերը կընկճվեին, բայց Շախպազյանը հակառակը՝ շատ արագ հասկացավ սխալն ու լսելով նաև մարզիչներին զրկեց մրցակցին ձախով հարվածներ կատարելու հնարավորությունից: 2-րդ ռաունդում նախաձեռնողի դերում արդեն հայ մարզիկն էր: Նա ավելի շատ էր հարվածում, իսկ մրցակիցը պարզապես փախնում էր ռինգում, կամ բռնում: Արդյունքում Շախպազյանը 4:1 հաշվով շահեց ռաունդը: 3-րդ վճռորոշ ռաունդում մեր բռնցքամարտիկն ավելացրեց ճնշումը: Նա պարզապես շնչելու հնարավորություն չտվեց մրցակցին ու գերկամային ֆանտաստիկ հաղթանակ տոնեց: Այսպիսով Հայաստանն ունի եզրափակիչի երկու մասնակից, իսկ 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը հայրենիք կվերդառնա բրոնզե մեդալով»: Աղբյուրը` Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիա |

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն բրազիլացի եզրային հարձակվող է ձեռք բերել
220Երեկ, 21:00
Երևանի «Նոա»-ն պորտուգալացի դարպասապահ ունի
182Երեկ, 19:30
Երևանի «Դինամո» մարզադահլիճը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի
20124.06.2026, 22:54
49-ամյա մարզուհին վազել է չորս օր առանց երկար դադարի՝ սահմանելով ռեկորդ
39524.06.2026, 20:53
Ֆուտբոլի 2026-ի ԱԱ մրցանակը հաղթողին կհանձնի Թրամփը
62823.06.2026, 23:03
Մեսսին դարձավ Աշխարհի առաջնության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն (տեսանյութ)
75122.06.2026, 22:38
