Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը
![]() Մարտի 21-ին Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում հետևյալ կազմով: Դարպասապահներ Դավիթ Յուրչենկո - «Փյունիկ» Արման Ներսեսյան – ԲԿՄԱ Հենրի Ավագյան - «Նորավանք» Պաշտպաններ Կամո Հովհաննիսյան - «Աստանա» (Ղազախստան) Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու» Արման Հովհաննիսյան - «Փյունիկ» Դավիթ Տերտերյան - «Արարատ-Արմենիա» Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատ «Նոա» Ստյոպա Մկրտչյան – ԲԿՄԱ Կիսապաշտպաններ/Հարձակվողներ Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան) Տիգրան Բարսեղյան - «Սլովան» (Սլովակիա) Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ» Սոլոմոն Ուդո - «Արարատ-Արմենիա» Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ» Արտյոմ Ավանեսյան - «Արարատ-Արմենիա» Արթուր Սերոբյան – ԲԿՄԱ Էրիկ Վարդանյան - «Ուրարտու» Գևորգ Ղազարյան - «Փյունիկ» Խորեն Բայրամյանը և Էդուարդ Սպերցյանը Երևան կժամանեն մարտի 21-ին՝ կեսօրից հետո: Վաղը՝ մարտի 22-ին, Երևան կժամանեն Հայաստան Վարազդատ Հարոյանը, Անդրե Չալըշըրը և Սարգիս Ադամյանը։ Հավաքականում կան նաև բացականեր։ Հովհաննես Համբարձումյանը Covid-19 դրական թեստի պատճառով բաց կթողնի հավաքն ու առաջիկա խաղերը։ Նրա փոխարեն թիմին միացել է «Նոայի» պաշտպան Ժորդի Արարատը։ Իր ակումբի վերջին խաղում ստացած վնասվածքի պաճառով հավաքականին չի միանա նաև Լուկաս Սելարայանը։ Մեր թիմն առաջին մարզումը կանցկացնի այսօր՝ ժամը 18:00-ին: Հիշեցնենք, որ մարտի 24-ին Հայաստանի ազգային հավաքականը Երևանում ընկերական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի ընտրանու հետ, իսկ մարտի 29-ին Օսլոյում ուժերը կչափի Նորվեգիայի ընտրանու հետ։ |

«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
9512:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
152Երեկ, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
131Երեկ, 14:12
Ուշիի ավտովթարի զոհ է դարձել Եվրոպայի չեմպիոն Էրիկ Մխոյանը
17405.11.2026, 19:06
Ռոնալդուն հայտնել է Պորտուգալիայի հավաքականում իր կարիերան ավարտելու մասին (տեսանյութ)
56605.11.2026, 17:43
Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպման ժամանակ մրցավարը 53 կարմիր քարտ է ցույց տվել (տեսանյութ)
52905.11.2026, 14:37
