Թայվանը պատրաստ է պայքարել իր ինքնիշխանության համար. ԱԳՆ նախարար
![]() «Թայվանը կպայքարի իր ինքնիշխանությունը և ժողովրդավարությունը պաշտպանելու համար»: Այս մասին Sky News-ին տված հարցազրույցում ասել է հանրապետության արտաքին գործերի նախարար Ու Չժաո Սեն։ Չինաստանը «ցանկանում է փոխել միջազգային կարգը» և տարածել իր ավտորիտար համակարգը Թայվանի և Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վրա, ասել է նա։ Եթե Թայվանը տապալվի, ասել է Ու Չժաո Հսեն, հետևանքները կազդեն տարածաշրջանի մնացած հատվածի վրա, ուստի «Թայվանը պետք է վճռականորեն դիմադրի ավտորիտարիզմի տարածմանը, և մենք շատ կոշտ կպայքարենք՝ պաշտպանելու ոչ միայն Թայվանի ինքնիշխանությունը, այլև կյանքի ժողովրդավարական ուղին»։ Նա նշել է, որ միայն 2021 թվականին չինական ինքնաթիռները 1000 թռիչք են կատարել Թայվանի ՀՕՊ գոտի, իսկ վերջին տարիներին Չինաստանն ուժեղացրել է իր ռազմածովային ուժերը տարածաշրջանում և Թայվանը հրթիռներով թիրախի տակ է պահում: Արտգործնախարարն ասել է, որ Թայվանը բանակցություններ է սկսել «համախոհ երկրների» հետ չինական սպառնալիքի և այն մասին, թե ինչ մոտեցում պետք է ցուցաբերի Թայվանը՝ իրեն լավագույնս պաշտպանելու համար։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
