Երևան`   +18 °C
Այսօր`   Հինգշաբթի, 01 հոկտեմբերի, 2026 թ.

Բորիս Ջոնսոնը Զելենսկիին ապաստան է առաջարկել Մեծ Բրիտանիայում

1415
Կիրակի, 20 մարտի, 2022 թ., 10:30
Բորիս Ջոնսոնը Զելենսկիին ապաստան է առաջարկել Մեծ Բրիտանիայում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ ինքը Վլադիմիր Զելենսկիին և նրա ընտանիքին ապաստան է առաջարկել Բրիտանիայում՝ կապված հակամարտության սրման հետ, գրում է Sunday Times-ը։

«Մենք վաղուց քննարկել ենք այդ ամենը… Պետք է ասեմ ձեզ, որ Վլադիմիրը միշտ էլ պարզ է եղել, որ ինքը պարտք է ուկրաինացի ժողովրդին և պատրաստվում է մնալ այնտեղ և հոգ տանել նրանց մասին: Պետք է ասեմ, որ հիանում եմ նրանով»,- ասել է Ջոնսոնը: