Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 11 սեպտեմբերի, 2026 թ.

Bosch-ը դադարեցրել է Ռուսաստանում բեռնատարների պահեստամասերի արտադրությունը

1812
Շաբաթ, 19 մարտի, 2022 թ., 14:42
Bosch-ը դադարեցրել է Ռուսաստանում բեռնատարների պահեստամասերի արտադրությունը

Գերմանական Bosch ընկերությունը որոշել է դադարեցնել իր գործունեությունը Ռուսաստանում, այս մասին ասվում է ընկերության հայտարարության տեքստում:

Որոշումն ընդունվել է՝ ելնելով պնդումներից, որ Bosch-ի դետալները կարող են օգտագործվել «ոչ քաղաքացիական» նպատակներով՝ խախտելով ընկերության քաղաքականությունը: