Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 11 սեպտեմբերի, 2026 թ.

BNY Mellon բանկը հայտարարել է ռուսական արժեթղթերում ներդրումների դադարեցման մասին

1416
Ուրբաթ, 18 մարտի, 2022 թ., 11:24
BNY Mellon բանկը հայտարարել է ռուսական արժեթղթերում ներդրումների դադարեցման մասին

Ամերիկյան BNY Mellon բանկը որոշել է դադարեցնել ներդրումները ռուսական արժեթղթերում՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով, հայտնում է ֆինանսական հաստատության կայքը։

Բանկն ակնկալում է, որ պատժամիջոցները և ռուսական արժեթղթեր գնելուց հրաժարվելը 2022 թվականի առաջին եռամսյակում կհանգեցնեն եկամուտների 100 մլն դոլարով կրճատման։