Կանադան պատժամիջոցներ է կիրառել Բելառուսի ՊՆ 22 աշխատակցի նկատմամբ
![]() Կանադան նոր պատժամիջոցներ է սահմանում Բելառուսի ՊՆ 22 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ՝ կապված Ուկրաինայում ռուսական ռազմական հատուկ գործողության մեջ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի «ռեժիմի ներգրավման» հետ։ Այս մասին ասվում է Կանադայի արտաքին գործերի նախարարության կայքում։ Բելառուսի այս քաղաքացիները աջակցել են Ուկրաինայում մարտերին և թույլ են տվել, որ երկիրը «հարձակման հարթակ» լինի Ռուսաստանի համար, ասել է նախարարությունը։ Սահմանված սահմանափակումները պետք է ցույց տան, որ Կանադան կշարունակի ճնշում գործադրել պաշտոնական Մինսկի վրա և ստիպել, որ դադարեցնի Մոսկվայի գործողություններին աջակցելը, պարզաբանել է Կանադայի ԱԳՆ-ն։ Ընդհանուր առմամբ փետրվարի վերջից Կանադան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանից, Բելառուսից և Ուկրաինայից ավելի քան 500 մարդկանց և ընկերությունների դեմ։ Այս պատժամիջոցները ներառում են ակտիվների սառեցում և այլ արգելքներ: |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
