«Ես հիմա այստեղ թիվ մեկ թշնամին եմ». Օվսյաննիկովան հարցազրույց է տվել #DerSpiegel-ին
![]() Ռուսաստանի պետական «Առաջին ալիք» հեռուստաընկերության ուղիղ եթերում հակապատերազմական պաստառ պարզած Մարինա Օվսյաննիկովան հրաժարվել է Ֆրանսիայի առաջարկած քաղաքական ապաստանից և մնացել Մոսկվայում։ Նա հարցազրույց է տվել Der Spiegel-ին և պատմել, որ ինքը թաքնվում է Մոսկվայում ընկերների մոտ, շատ է անհանգստանում երեխաների համար, ուստի ստիպված է եղել բաժանվել նրանցից՝ հանուն նրանց անվտանգության։ 43-ամյա Մարինան ունի 17-ամյա որդի և 11-ամյա դուստր և այժմ չի վայելում ընտանիքի «մեծ աջակցությունը». որդին, թեև շարունակում է խոսել մոր հետ, հավանություն չի տալիս նրա բողոքի ակցիային, մեղադրում է, որ մայրը «կործանել է ընտանիքի բոլոր անդամների կյանքը»։ «Ես հիմա այստեղ թիվ մեկ թշնամին եմ»,- անկեղծացել է նա: Իր բողոքից հետո Մարինային 14 ժամ պահել են հարցաքննության և տուգանել 30 հազար ռուբլով։ «Ես վախենում եմ, նույնիսկ շատ վախենում եմ. մարդ եմ ի վերջո: Ամեն ինչ կարող է պատահել՝ ավտովթար, ինչ ուզում են: Բայց ես չեմ ափսոսում, որ պատերազմն անվանեցի պատերազմ, ես արդեն հատել եմ այն սահմանը, որից այն կողմ ետդարձ չկա»,- ասել է Մարինան։ Նրա խոսքով, նախկինում «քաղաքականությամբ այնքան էլ հետաքրքրված չէր» և չէր գնում բողոքի ցույցերի, բայց տարիների ընթացքում կուտակվում էր դժգոհություն, և «ամեն ինչ տակնուվրա արեց պատերազմը, որը ոչ ոք չէր սպասում»։ «Իմ բողոքը պացիֆիստական գործողություն է. Ռուսաստանի և աշխարհի շահերից է բխում պատերազմը որքան հնարավոր է շուտ դադարեցնելը։ Արևմուտքում շատերը չեն հասկանում, որ ռուսներն էլ են դեմ այս պատերազմին»,- ասում է Օվսյաննիկովան։ Խոսելով իր գործընկերների՝ պետական ալիքների աշխատակիցների մասին, նա նշել է. «Նրանցից շատերը լավ հասկանում են, թե ինչ է կատարվում, ամենևին էլ մոլորված քարոզիչ չեն։ Նրանց ներսում մշտական պայքար է ընթանում աշխատանքի և բարոյական ուղենիշների միջև։ Նրանք պետք է ինչ-որ կերպ կերակրեն իրենց ընտանիքներին, իսկ հիմա այլ աշխատանք չկա: Բայց ես ուրախ եմ կարդալ, որ հիմա շատերը հեռանում են»: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
