Երևան`   -1 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Twitter-ը հեռացրել է Ուկրաինայում իրավիճակի մասին 50 000 ոչ արժանահավատ նյութ

1217
Հինգշաբթի, 17 մարտի, 2022 թ., 10:12
Twitter-ը հեռացրել է Ուկրաինայում իրավիճակի մասին 50 000 ոչ արժանահավատ նյութ

Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Twitter-ը Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ ոչ ստույգ կամ ոչ հավաստի մոտ 50 հազար նյութ է հեռացրել, այս մասին հայտնել է ընկերության հանրային գործունեության գծով փոխնախագահ Շինեյդ Մաքսուինին։ Նրա խոսքով՝ վերջին շրջանում ավելացել են ապակողմնորոշիչ կամ ոչ ճշգրիտ տեղեկատվություն պարունակող նյութերը։