Հաագայի միջազգային դատարանը Ռուսաստանից պահանջել է դադարեցնել Ուկրաինայի դեմ պատերազմը
![]() Հաագայի միջազգային դատարանը որոշել է, որ Ռուսաստանը պետք է անհապաղ դադարեցնի ռազմական գործողությունները Ուկրաինայի տարածքում։ Դատարանը պահանջել է նաև Մոսկվայից և Կիևից՝ զերծ մնալ ցանկացած քայլից, որը կարող է սրել հակամարտությունը։ ՄԱԿ-ի դատարանը մարտի 7-ին սկսել էր Ուկրաինայի հայցի քննությունն ընդդեմ Ռուսաստանի։ Կիևը Մոսկվային մեղադրել է ցեղասպանության մասին միջազգային կոնվենցիան սխալ մեկնաբանելու մեջ։ Ըստ հայցվորի դիրքորոշման՝ կոնվենցիայի չարաշահումը ՌԴ իշխանությունների կողմից օգտագործվել է ուկրաինական տարածք ներխուժելու համար։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2014 թվականից մինչև Ուկրաինայի հետ պատերազմի սկիզբը ուկրաինական Դոնբասում տեղի ունեցող իրադարձությունները սահմանելու համար բազմիցս օգտագործել է ցեղասպանություն եզրույթը։ Կիևը դատարանին խնդրում է միջանկյալ միջոցներ ձեռնարկել հայցի վերաբերյալ և Ռուսաստանից պահանջել դադարեցնել ռազմական ներխուժումը։ Դատարանը ոչ մի ապացույց չի գտել, որ Ուկրաինան իր տարածքում ցեղասպանություն է իրականացնում։ Մեկնաբանելով ՄԱԿ-ի դատարանի որոշումը՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Կիևը լիակատար հաղթանակ է տարել Ռուսաստանի դեմ դատական գործում։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
