Մեծ Բրիտանիան Ուկրաինային կմատակարարի Starstreak զենիթահրթիռային համակարգեր
![]() Մեծ Բրիտանիան Ուկրաինա կտեղափոխի Starstreak դյուրակիր զենիթահրթիռային համակարգեր՝ ռուսական ինքնաթիռները ոչնչացնելու համար չորեքշաբթի օրը՝ մարտի 16-ին, հայտնել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը։ «Չափազանց կարևոր է, որ Ուկրաինան պահպանի թռչելու և ռուսական օդային հարձակումների դեմ պայքարելու իր կարողությունը»,- ասել է նախարարը և հիշեցրել, որ ԴԶՀ-ը պաշտպանական զենք է։ Այս պահին Բրիտանիան դիտարկում է Starstreak-ի շահագործման համար ուկրաինացի զինվորականներին սովորեցնելու, ինչպես նաև Ուկրաինա ԴԶՀ առաքելու տարբերակները։ Բաց աղբյուրներից հայտնի է դարձել, որ Starstreak-ը շահագործման է հանձնվել Մեծ Բրիտանիայում 1997 թվականին։ Այն ոչնչացնում է օդային թիրախները մինչև 5000 մետր բարձրության և մինչև 6000 մետր հեռավորության վրա: Հրթիռի մարտագլխիկը բաղկացած է երեք կինետիկ վոլֆրամի ենթատարրերից, որոնցից յուրաքանչյուրը կշռում է 0,9 կգ։ Այն ունակ է մինչև 3,5 Մախ (4200 կմ/ժ) արագության, ինչի շնորհիվ այն աշխարհի ամենաարագ կարճ հեռահարության «երկիր-օդ» հրթիռն է։ ![]() |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18

