Գերմանիայի իշխանությունները խորհուրդ են տվել հրաժարվել Kaspersky անտիվիրուսից
1442
Երեքշաբթի, 15 մարտի, 2022 թ., 22:24
![]() Տեղեկատվական անվտանգության գերմանական դաշնային գրասենյակը (BSI) խորհուրդ է տվել այլընտրանք գտնել հակավիրուսային ծրագրերի մշակող Kaspersky Lab-ի հավելվածներին: «Ռուսաստանի ռազմական կամ հետախուզական ծառայությունների գործողությունները և Ռուսաստանի կողմից ԵՄ-ին, ՆԱՏՕ-ին և Գերմանիային սպառնացող վտանգները ներկայիս ռազմական հակամարտության ընթացքում կապված են քիբերհարձակման զգալի ռիսկի հետ»,- ասվում է հայտարարության մեջ: Վարչակազմի կարծիքով՝ ՏՏ արտադրանքի ռուսաստանյան արտադրողին, օրինակ, կարող են «ստիպել հարձակվել թիրախային համակարգերի վրա՝ իր կամքին հակառակ»։ BSI-ը նախազգուշացրել է, որ անտիվիրուսից օգտվողները, որոնք ներառում են նաև ընկերություններ և իշխանություններ, կարող են ենթարկվել կիբերհարձակման: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
