Pfizer-ը կդադարեցնի ներդրումները Ռուսաստանում
![]() Ամերիկյան Pfizer դեղագործական ընկերությունը որոշել է դադարեցնել իր նախատեսվող ներդրումները Ռուսաստանում։ Այս մասին ասվում է ընկերության մամուլի հաղորդագրությունում: Միաժամանակ Pfizer-ը կշարունակի դեղորայք մատակարարել երկիր։ «Դեղորայքի մատակարարման դադարեցումը, այդ թվում՝ քաղցկեղի կամ սրտանոթային հիվանդությունների բուժման համար, կհանգեցնի հիվանդների զգալի տառապանքների և կյանքի հավանական կորստի, հատկապես՝ երեխաների և տարեցների շրջանում»,- ասվում է ընկերությունում: Մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ մատակարարումների պահպանումը չի նշանակում, որ Pfizer-ը կշարունակի իր բիզնեսը Ռուսաստանում, ինչպես նախկինում: «Մենք կդադարեցնենք տեղական մատակարարների հետ նախատեսվող բոլոր ներդրումները, որոնք ուղղված են երկրում արտադրական հզորությունների ավելացմանը»,- հավելել են ընկերությունում։ |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
