ԵՄ-ը համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթը
![]() Եվրոմիությունը համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթը, հայտնել է ԵՄ խորհրդում նախագահող ֆրանսիական պատվիրակությունը։ Նշվում է, որ պատժամիջոցներն ուղղված են Ուկրաինայում ռազմական գործողություններում ներգրավված անձանց ու կազմակերպությունների, ինչպես նաև Ռուսաստանի տնտեսության մի շարք ոլորտների դեմ։ Հայտարարության մեջ ասվում է նաև, որ ԵՄ-ը դիմել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը՝ խնդրանքով՝ դադարեցնել Բելառուսի անդամակցության թեկնածության քննարկումը: Նաև կկասեցվի Ռուսաստանի՝ առավել բարենպաստ ազգի կարգավիճակը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ-ն պատրաստվում է նոր պատժամիջոցներ կիրառել «Ռոսնեֆտի», «Տրանսնեֆտի» և «Գազպրոմ Նեֆտի» դեմ։ Նախնական տվյալներով՝ ընկերություններին սպառնում է ներդրումների արգելք, որը կսառեցնի ԵՄ ֆինանսավորումը բոլոր տեսակի հանածո վառելիքի արդյունահանման նախագծերի համար։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
