Ռուսաստանը Չինաստանից ռազմական օգնություն է խնդրել. #FinancialTimes
![]() Ռուսաստանի Դաշնությունը ռազմական օգնություն է խնդրել Չինաստանից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման ժամանակ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները մտահոգված է, որ Պեկինի և Մոսկվայի միջև կապերն ավելի են սերտանում։ Այս մասին հայտնում է Financial Times-ը։ ԱՄՆ պաշտոնյաների խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը ռազմական տեխնիկա է խնդրել Չինաստանից՝ Ուկրաինայի պատերազմին աջակցելու համար։ Սպիտակ տունը մտահոգված է, որ Պեկինը դեռ կարող է խաթարել Ուկրաինային օգնելու Արևմուտքի ջանքերը: Թե ինչ տեխնոլոգիայի մասին է խոսքը, դեռ հայտնի չէ։ Պաշտոնյաներից ոմանք ասում են, որ պատերազմի 3-րդ շաբաթում նշաններ կան, որ ագրեսորի մոտ սպառվում են զենքերը։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը երկուշաբթի օրը մեկնում է Հռոմ՝ հանդիպելու Չինաստանի արտաքին քաղաքականության բարձրաստիճան պաշտոնյայի Յան Ցզեչիի հետ՝ նախազգուշացնելու նրան, որ անգամ չփորձի օգնել Ռուսաստանին շարունակել պատերազմը կամ խուսափել պատժամիջոցներից: «Մենք կհամոզվենք, որ ո՛չ Չինաստանը, ո՛չ էլ որևէ մեկը չեն կարող փոխհատուցել Ռուսաստանին այդ կորուստների համար: Ինչ վերաբերում է դա անելու կոնկրետ ձևերին, նորից չեմ պատրաստվում հրապարակայնորեն հրապարակել այդ ամենը, բայց մենք մասնավոր կերպով կզեկուցենք Չինաստանին, ինչպես արել ենք և շարունակենք անել», - ասել է Սալիվանը: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
