Արևմուտքը չի բացառում Պուտինին սպանելու հնարավորությունը
![]() Բրիտանական բանակի նախկին հրամանատար, գնդապետ Ռիչարդ Քեմփը հայտարարել է, որ Արևմուտքը չպետք է բացառի Վլադիմիր Պուտինի սպանության հնարավորությունը: Նա կարծում է, որ Պուտինի սպանությունը կարող է օգնել փրկել հազարավոր կյանքեր, ուստի ՆԱՏՕ-ն և արևմտյան դաշնակիցները չպետք է բացառեն այդ հնարավորությունը, գրում է Daily Mail-ը: «Ուսամա բեն Լադենը, «Իսլամական պետության» ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադին և Իրանի հանրապետական գվարդիայի հրամանատար Ղասեմ Սոլեյմանին ուղղակի սպառնալիք էին Արևմուտքի համար: Նրանք բոլորն էլ սպանվեցին այդ սպառնալիքներին դիմակայելու շրջանակներում: Պուտինը մշտական և մահացու սպառնալիք է, քանի դեռ իշխանության ղեկին է»,- ասել է Քեմփը։ Պուտինին կարող են գահընկեց անել, ձերբակալել կամ դատել, բայց դա, ըստ Քեմփի, քիչ հավանական է։ «Եթե բանը հասներ սպանության, դա կարող էր տհաճ լինել շատերի համար, բայց նրա կյանքն ավելի արժեք չունի, քան հազարավոր մարդկանց կյանքերը, որոնք նա արդեն սպանել է Ուկրաինայում և այլուր, և կարող է սպանել ապագայում», - նշել է սպան։ Նա նաև համոզված է, որ բավականաչափ ճնշումը պուտինյան օլիգարխների վրա կարող է հանգեցնել «պալատական հեղաշրջման»։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
