ԱՄՀ-ը կանխատեսել է, թե ինչ հետևանքներ կունենա ուկրաինական պատերազմն այլ երկրների համար
![]() Արժույթի միջազգային հիմնադրամն այսօր չի տեսնում համաշխարհային ֆինանսական ճգնաժամի նախադրյալներ՝ կապված Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների հետ։ Այս մասին CBS-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՀ-ի գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևան։ «Հիշենք, որ աննախադեպ պատժամիջոցների պատճառն այն է, որ Ուկրաինայում տեղի ունեցավ աներևակայելի, ավերիչ պատերազմ, և պատժամիջոցների ազդեցությունը Ռուսաստանի տնտեսության վրա բավականին ծանր է: Մենք ակնկալում ենք խորը ռեցեսիա Ռուսաստանում, և այս կտրուկ սահմանափակումներն արդեն իսկ ցույց են տալիս, թե ինչպես են մարդիկ Ռուսաստանում տապին դիմանում: Գեորգիևան նաև ընդգծել է, որ ԱՄՀ-ն անհանգստացած է Ուկրաինայի և Ռուսաստանի հարևանների համար։ «Ամենից շատ մեզ անհանգստացնում են Ռուսաստանի և Ուկրաինայի անմիջական հարևանները, Կենտրոնական Ասիայի հանրապետությունները, Կովկասը, Մոլդովան, քանի որ նրանք ավելի շատ առևտրային հարաբերություններ ունեն Ռուսաստանի և Ուկրաինայի հետ, քան մնացած աշխարհի հետ։ Անհանգստացնում է փախստականների ալիքը Եվրոպայում, դրա մասշտաբը, որը համեմատելի է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցածի հետ, ուստի այստեղ ազդեցությունն առավել նշանակալից է: Բացի անմիջական հարևաններից, կան երկրների երկու խմբեր, որոնց մասին մենք շատ մտահոգված ենք: Առաջին խումբն այն երկրներն են, որոնք դեռ չեն վերականգնվել COVID-ի հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամից։ Նրանց համար այս ցնցումը հատկապես ցավալի է։ Իսկ երկրորդ խումբն այն երկրներն են, որոնք ավելի շատ են կախված Ռուսաստանից էներգակիրների ներկրումից, քանի որ այնտեղ ազդեցությունը սպառման, ինչպես նաև գնաճի վրա ավելի նկատելի կլինի»,- ասել է Գեորգիևան։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
