Երևան`   +18 °C
Այսօր`   Հինգշաբթի, 01 հոկտեմբերի, 2026 թ.

Google Cloud-ը կդադարեցնի օգտատերերի գրանցումը Ռուսաստանից

1697
Ուրբաթ, 11 մարտի, 2022 թ., 00:00
Google Cloud-ը կդադարեցնի օգտատերերի գրանցումը Ռուսաստանից

Google Cloud-ը կդադարեցնի Ռուսաստանից օգտատերերի գրանցումը:
«Մենք այլևս չենք գրանցում Google Cloud-ի նոր օգտատերեր Ռուսաստանում: Մենք ուշադիր հետևելու ենք զարգացումներին»,- ասել են ընկերությունից: Բելառուսում ծառայությունը կշարունակի գործել սովորական ռեժիմով։
Մարտի 10-ին Google-ը նաև անջատել է գնումներն ու բաժանորդագրությունների վճարումները Play Store-ում՝ վճարումների հետ կապված խնդիրների պատճառով։
Մարտի 9-ին Amazon Web Services ամպային հարթակը արգելել է Ռուսաստանից և Բելառուսից նոր հաճախորդների գրանցումը։
Microsoft-ը նույնպես դադարեցրել է ապրանքների և ծառայությունների վաճառքը Ռուսաստանում։