Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Աբրամովիչի ու ևս վեց գործարարների նկատմամբ
1208
Հինգշաբթի, 10 մարտի, 2022 թ., 16:06
![]() Մեծ Բրիտանիան ընդլայնել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները՝ «սև ցուցակում» ներառելով ևս յոթ ռուս գործարարների: ԱԳՆ հրապարակած փաստաթղթի համաձայն՝ սահմանափակումների տակ են հայտնվել «Ռոսնեֆտ»-ի ղեկավար Իգոր Սեչինը, «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը, ՎՏԲ բանկի ղեկավար Անդրեյ Կոստինը, «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը, ձեռնարկատեր Օլեգ Դերիպասկան (EN + Group), «Ռոսսիա» բանկի տնօրենների խորհրդի նախագահ Դմիտրի Լեբեդևը և «Տրանսնեֆտ»-ի ղեկավար Նիկոլայ Տոկարևը: Վերոնշյալ գործարարների մուտքը Մեծ Բրիտանիա արգելվել է, իսկ Աբրամովիչին և Դերիպասկային՝ նաև արգելվել է ցանկացած գործարք՝ Բրիտանիայի ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
