Sony PlayStation-ը դադարեցնում է ծրագրային ապահովման և սարքավորումների վաճառքը Ռուսաստանում
![]() Sony-ն IGN-ի հետ հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ կդադարեցնի բոլոր ծրագրային ապահովման և սարքավորումների վաճառքը Ռուսաստանում՝ Ուկրաինա ներխուժման պատճառով: «Sony Interactive Entertainment-ը (SIE) միանում է համաշխարհային հանրությանը Ուկրաինայում խաղաղության կոչով»,- ասվում է հայտարարության մեջ: «Մենք կասեցրել ենք ծրագրային ապահովման և սարքավորումների բոլոր մատակարարումները, Gran Turismo 7-ի և Ռուսաստանում PlayStation Store-ի գործարկումը: Մարդասիրական օգնությանն աջակցելու համար Sony Group Corporation-ը հայտարարել է 2 միլիոն ԱՄՆ դոլարի նվիրատվություն ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակին (UNHC) և Save the Children միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը՝ աջակցելու այս ողբերգության զոհերին։ Sony-ն միանում է բազմաթիվ այլ խաղային ընկերություններին՝ դատապարտելով ներխուժումը և կրճատելով վաճառքները Ռուսաստանից և, որոշ դեպքերում՝ Ռուսաստանի հարևան Բելառուսից: Epic Games-ը, CD Projekt Red-ը, EA-ն, Microsoft-ը, Take-Two-ն, Ubisoft-ը և այլն, նախորդ շաբաթ հայտարարեցին նմանատիպ կասեցումների մասին: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
