Ռուսաստանում McDonald's-ի ժամանակավոր փակումից ընկերությունը կունենա ամսական 50 միլիոն դոլարի կորուստ
![]() Ռուսաստանում McDonald's ռեստորանային ցանցի ժամանակավոր դադարեցումը ընկերությանը կարժենա ամսական 50 մլն դոլար։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը։ Երեքշաբթի ամերիկյան McDonald's կորպորացիան հայտարարեց, որ ժամանակավորապես կփակի Ռուսաստանում իր բոլոր ռեստորանները և կդադարեցնի ողջ գործունեությունը ռուսական շուկայում Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների պատճառով: McDonald's-ի գործադիր տնօրեն Քրիս Քեմփչինսկին երեքշաբթի ընկերության կայքում տեղադրված նամակում ասել էր, որ ընկերությունը կշարունակի աշխատավարձ վճարել Ռուսաստանում գտնվող իր բոլոր աշխատակիցներին, իսկ Ronald McDonald House բարեգործական կազմակերպությունը կշարունակի գործել ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Ուկրաինայում: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
