ՌԴ ԶՈՒ-ն հրթիռակոծել է Մարիուպոլի ծննդատունը. վիրավորների թվում կան ծննդկաններ
![]() Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքի ծննդատանը հասցված ավիահարվածի արդյունքում, որն իրականացրել են ռուսական զորքերը, տուժել է 17 մարդ։ Այս մասին UAraz-ի եթերում ասել է Դոնեցկի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավար Պավել Կիրիլենկոն։ «Այս պահին Մարիուպոլի թիվ 2 ծննդատանն ավիահարվածի հետևանքով վիրավորների թիվը կազմում է 17 մարդ, վիրավորվել են բուժանձնակազմի անդամներ և ծննդկաններ, զոհեր չկան»,- ասաց նա։ Նա պարզաբանել է, որ օդային հարվածն իրականացվել է հենց Ռուսաստանի կողմից իսկ հայտարարված և հաստատված «լռության ռեժիմի» ժամանակ: Հաղորդվում է նաև, որ չորեքշաբթի օրը Մարիուպոլի վրա ռուսական ինքնաթիռի ավիահարվածի արդյունքում ոչնչացվել են ինչպես ծննդատունն, այնպես էլ հիվանդանոցի մանկական և թերապևտիկ բաժանմունքները։ Հարվածի վայրում արկից ավելի քան 10 մետր տրամագծով փոս է մնացել։ Զելենսկին ռուսական ավիահարվածի փաստն անվանել է «վայրագություն»։ |

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունից կալանավորված օտարերկրացի է փախել (տեսանյութ)
12914:18
Մոսկվայի հարավում պայթել է Ուկրաինայի նախկին վարչապետի խորհրդականի ավտոմեքենան (տեսանյութ)
19913:49
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ կան զոհեր (տեսանյութ)
17112:19
Պայթյուն՝ գազալցակայանում
14111:48
Պակիստանում միկրոավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով 11 մարդ է զոհվել
27111:25
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռադիոլոկացիոն կայանին
25611:01
