Երևան`   +3 °C
Այսօր`   Շաբաթ, 06 դեկտեմբերի, 2025 թ.

McDonald's-ը փակում է Ռուսաստանի բոլոր 850 ռեստորանները

853
Երեքշաբթի, 08 մարտի, 2022 թ., 22:42
McDonald's-ը փակում է Ռուսաստանի բոլոր 850 ռեստորանները

McDonald's-ը ժամանակավորապես փակում է Ռուսաստանի բոլոր 850 ռեստորանները, այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Նշվում է, որ ընկերությունը կշարունակի վճարել Ռուսաստանում իր 62.000 աշխատակիցներին, «ովքեր իրենց սիրտն ու հոգին են դրել McDonald's ապրանքանիշի մեջ»։
Աշխատակիցներին ուղղված բաց նամակում McDonald's-ի նախագահ և գործադիր տնօրեն Քրիս Քեմփկինսկին ասել է, որ ռեստորանների փակումը «առայժմ ճիշտ որոշում է»: