Երևան`   +10 °C
Այսօր`   Երեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2026 թ.

Կրակոցներ՝ Երևանում. վիրավորը «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի սանիկ, «Մալխաս ջազ» ակումբի սեփականատերն է

1379
Երեքշաբթի, 08 մարտի, 2022 թ., 13:00
Կրակոցներ՝ Երևանում. վիրավորը «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի սանիկ, «Մալխաս ջազ» ակումբի սեփականատերն է

Երեկ՝ մարտի 7-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 02։10-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «մարմնի տարբեր հատվածներում հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ՝ 50-ամյա Արսեն Սարգսյանն է։ Դեպքը տեղի է ունեցել Մոսկովյան փողոցի 31 շենքի բակում։

Պարզվել է, որ նշված շենքի բակում անհայտ անձը դեռևս չպարզված հրազենից մի քանի կրակոց է արձակել Ա. Սարգսյանի ուղղությամբ, ապա դեպքի վայրից դիմել փախուստի։ Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր և 2 հատ կրակված պարկուճ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը քրեական աշխարհում հայտնի, «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի սանիկն է՝ «Մալխաս ջազ» ակումբի և «Սմոքինգ» ռեստորանային համալիրի սեփականատերը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: