Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Deloitte-ն այլևս չի գործի Ռուսաստանում և Բելառուսում

2121
Երկուշաբթի, 07 մարտի, 2022 թ., 23:04
Deloitte-ն այլևս չի գործի Ռուսաստանում և Բելառուսում

Deloitte-ը դարձել է «մեծ քառյակի» աուդիտորական ընկերություններից վերջինը, որը հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով ռուսական և բելառուսական շուկաներից դուրս գալու մասին, գրում է Financial Times-ը։

«Մենք կառանձնացնենք մեր պրակտիկան Ռուսաստանում և Բելառուսում անդամ ընկերությունների համաշխարհային ցանցից: Deloitte-ն այլևս չի գործի Ռուսաստանում և Բելառուսում»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Ընկերությունը հավելել է, որ Ռուսաստանի և Բելառուսի իրենց աշխատակիցներն իրենց կառավարությունների գործողություններում ձայնի իրավունք չունեն, ուստի իրենք կաջակցեն բոլոր տուժածներին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուսական շուկան լքել էին Ernst & Young, PwC և KPMG աուդիտորական ընկերությունները։