Երևան`   +10 °C
Այսօր`   Երեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2026 թ.

Ուկրաինական զորքերը ռուսական ևս մեկ ուղղաթիռ են խոցել

933
Երկուշաբթի, 07 մարտի, 2022 թ., 19:06
Ուկրաինական զորքերը ռուսական ևս մեկ ուղղաթիռ են խոցել

Ուկրաինական զորքերը ռուսական ևս մեկ ուղղաթիռ են խոցել Կիևի ջրամբարի վրա՝ Վիշգորոդում։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարությունը։

Առավոտյան Գլխավոր շտաբը հայտնել է, որ ռուսական զորքերը պատրաստվում են հարձակվել Վիշգորոդի վրա։ Կիևի ջրամբարի մոտ գտնվող քաղաքում կան հիդրոէլեկտրակայաններ և պոմպային պահեստային էլեկտրակայաններ։

Մինչ այս Ուկրաինայի զինված ուժերը հայտնել էին ռուսական 68 խոցված ուղղաթիռների մասին։