Deep Purple-ի դաշնակահարը վերադարձրել է Մեդվեդևի ինքնագիրը
2017
Երկուշաբթի, 07 մարտի, 2022 թ., 00:12
![]() Deep Purple-ի դաշնակահար Դոն Էյրին վերադարձրել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի ինքնագիրը՝ ի նշան բողոքի Ուկրաինայում Մոսկվայի ռազմական գործողության դեմ։ Այս մասին ասվում է Twitter-ում ռոք խմբի էջում հրապարակված հաղորդագրության մեջ. «Ես հենց նոր գրեցի Դմիտրի Մեդվեդևին՝ վերադարձնելով ինքնագիրը, որը նա տվել էր ինձ Գորկիի պալատում Deep Purple-ի պատվին ընթրիքի ժամանակ 2011 թվականի մարտին՝ ի նշան բողոքի ներխուժումից հետո արված մի շարք հայտարարությունների դեմ»,- ասել է 73-ամյա դաշնակահարը՝ հիշելով, թե ինչպես է խումբը նվագել Խարկովում 20 տարի առաջ։ «Այսօր ուրիշ օր է»,- հայտարարել է երաժիշտը։ Մեդվեդևը բազմիցս ասել է, որ 1968 թվականին Անգլիայում հիմնադրված խմբի երկարամյա երկրպագուն է։ ![]() |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18

