#Marks&Spencer-ը, հետևելով #Net_a_Porter-ի, #MrPorter-ի, #Yoox-ի, #TheOutnet-ի, #Swarovski-ի, #Hermes-ի, #Asos-ի, #Nike-ի օրինակին, հեռանում է Ռուսաստանից
![]() Նորաձևության բրիտանական Marks & Spencer ընկերությունը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է վաճառքը Ռուսաստանում։ «M&S-ը դադարեցնում է թուրք ֆրանչայզի մատակարարումները ռուսական բիզնեսի համար»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ: Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ Marka Rus ՍՊԸ-ի (Ռուսաստանի Դաշնությունում Marks&Spencer ապրանքանիշի խանութների օպերատոր) սեփականատերն են Նիդեռլանդներում գրանցված Retail International Holding B.V.-ն և երկու ֆիզիկական անձ, որոնցից մեկը Թուրքիայի քաղաքացի է։ Միայն Marka Rus-ի եկամուտը 2020 թվականին կազմել է 386 միլիոն ռուբլի զուտ շահույթ: Մարտի սկզբին հայտնի դարձավ, որ իսպանական Mango ռիթեյլերը դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով։ Ընկերությունը նշել է, որ փոխադրումների և մատակարարումների հետ կապված ներկայիս դժվարությունների պատճառով ընկերությունը չի կարող երաշխավորել իր գործունեության ապահովումը Ռուսաստանի Դաշնության տարածքում: Արտասահմանյան մանրածախ Net-a-Porter, Mr Porter, Yoox և The Outnet ռեթեյլ-հարթակները նույնպես հայտարարել են ռուս գնորդներին ապրանքների վաճառքի դադարեցման մասին։ Նույն որոշումն են կայացրել նաև Swarovski, Hermes, Asos, IKEA, Nike ընկերությունները։ |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
