#Cisco-ն դադարեցրել է գործունեությունը Ռուսաստանում և Բելառուսում
![]() Ցանցային սարքավորումների ամերիկյան արտադրող Cisco Systems Inc-ը դադարեցրել է ողջ բիզնես գործունեությունը Ռուսաստանում և Բելառուսում ուկրաինական իրադարձությունների պատճառով: Cisco-ն կենտրոնանալու է Ուկրաինայում իր աշխատակիցներին, հաճախորդներին և գործընկերներին աջակցելու վրա, ինչպես նաև տրամադրելու է մարդասիրական օգնություն և ուժեղացնելու է ուկրաինական կազմակերպություններին քիբերվտանգներից պաշտպանելու միջոցառումները: «Մենք աջակցում ենք Ուկրաինային»,- ասել է գործադիր տնօրեն Չակ Ռոբինսն աշխատակիցներին ուղղված նամակում: Cisco-ն դարձել է հերթական ամերիկյան ընկերությունը, որը որոշել է դադարեցնել կամ սահմանափակել գործունեությունը Ռուսաստանի Դաշնությունում՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։ Այդ ընկերությունների թվում են Apple Inc.-ը, Oracle Corp.-ը, Boeing Co.-ը, Exxon Mobile Corp.-ը և Walt Disney Co.-ը: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
