Կանադան և եվրոպական մի շարք երկրներ կոչ են անում Ռուսաստանին հեռացնել Ինտերպոլից
![]() Կանադան և եվրոպական մի շարք պետություններ կոչ են անում հանել Ռուսաստանի Դաշնությունն Ինտերպոլից Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով։ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հինգշաբթի լրագրողներին ասել է. «Այսօր Կանադան և մեր մյուս մտերիմ գործընկերները կոչ են անում Ռուսաստանին հեռացնել Ինտերպոլի անդամակցությունից»։ Նրա խոսքով, այս կազմակերպությունում համագործակցությունը ենթադրում է նրա բոլոր անդամների հավաքական հանձնառությունը մարդու իրավունքների միջազգային հռչակագրին և փոխադարձ հարգանքին։ G20-ի մասնակիցները պետք է քննարկեն կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության հարցն Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ֆոնին, հավելել է Թրյուդոն։ «Մենք կխոսենք այս մասին ամիսներ շարունակ, մինչ կսպասենք G20-ի [առաջնորդների] հանդիպմանը աշնանը: Դեռևս չկան կոշտ և արագ որոշումներ, բայց մենք, անշուշտ, պետք է մտածենք դրա մասին»,- ասել է նա: Նրա խոսքով՝ համաշխարհային առաջնորդները պետք է անհանգստություն հայտնեն Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ, բայց «նաև կառուցողական մասնակցություն ունենան համաշխարհային տնտեսությանը»։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
