Բրիտանիան փակում է իր նավահանգիստները Ռուսաստանի համար և սառեցնում է ևս 3 ռուսական բանկերի ակտիվները
![]() Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարար Գրանթ Շեփսը խնդրել է երկրի բոլոր նավահանգիստներին՝ մուտքի թույլտվություն չտալ ռուսական որևէ նավի։ Այս մասին Twitter-ում հայտնել է տրանսպորտի նախարարը։ «Այսօր ես գրեցի Մեծ Բրիտանիայի բոլոր նավահանգիստներին՝ խնդրելով, որ մուտք չտրվի ռուսական դրոշով որևէ նավի, որը պատկանում է, վերահսկվում, վարձակալվում կամ շահագործվում է Ռուսաստանի կողմից: Հաշվի առնելով Պուտինի գործողությունները Ուկրաինայում՝ ես հասկացրել եմ, որ այդ նավերը ողջունելի չեն այստեղ»,- ասել է նա: Նաև Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասը հայտարարել է, որ Լոնդոնը որոշել է սառեցնել ևս 3 ռուսական բանկի՝ VEB-ի, «Սովկոմբանկ»-ի և «Օտկրիտիե բանկ»-ի ակտիվները: Բացի այդ, Մեծ Բրիտանիան ռուսական բանկերի համար սահմանափակումներ կսահմանի ֆունտ սթեռլինգով անկանխիկ ֆինանսական գործարքների համար։ Նշվում է, որ այս միջոցը, մասնավորապես, կազդի «Սբերբանկ»-ի վրա: «Քանի որ ռուսական առևտրի ավելի քան 50%-ն իրականացվում է դոլարով և ֆունտ սթերլինգով, ապա ԱՄՆ-ի հետ համատեղ իրականացվող այս սահմանափակումները կվնասեն աշխարհի հետ առևտուր անելու ՌԴ-ի հնարավորությանը»,- ասել է նա: Թրասը ասել է նաև, որ պլանավորված տնտեսական միջոցները բրիտանական կապիտալի շուկաներ մուտքից մեկուսացնելու են բոլոր ռուսական ընկերությունները՝ մոտ 3 միլիոն ձեռնարկություն: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
