ՄՕԿ-ը Պուտինից հետ է վերցնում օլիմպիական շքանշանը
![]() Միջազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեն հետ է վերցնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, փոխվարչապետ Դմիտրի Չերնիշենկոյի և նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակի օլիմպիական շքանշանները։ «ՄՕԿ-ի գործադիր խորհուրդը, ելնելով ստեղծված իրավիճակի բացառիկ հանգամանքներից և հաշվի առնելով Օլիմպիական զինադադարի ծայրահեղ լուրջ խախտումները և նախկինում Ռուսաստանի կառավարության կողմից Օլիմպիական կանոնադրության այլ խախտումները, հատուկ որոշում է կայացրել հետ կանչել Ռուսաստանի Դաշնության կառավարությունում կամ պետական իշխանության հետ կապված այլ բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող բոլոր անձանց Օլիմպիական շքանշաները, ներառյալ՝ Վլադիմիր Պուտինինը, Դմիտրի Չերնիշենկոյինը և Դմիտրի Կոզակինը»,- ասվում է զեկույցում։ Նշենք, որ այս շքանշանը Պուտինին շնորհվել է 2001 թվականին: |

Ռոնալդուն տուգանվել է և մեկ ամսով հեռացվել Պորտուգալիայի հավաքականից
367Երեկ, 22:00
Հրաչյա Հակոբյանը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական
169Երեկ, 19:18
7 մլն դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու. «Ժողովուրդ»
141Երեկ, 09:12
Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն
24218.10.2026, 15:42
Ծանրորդ Մարտին Պողոսյանը՝ Եվրոպայի Մ23 առաջնության արծաթե մեդալակիր
20917.10.2026, 23:48
Նարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
24117.10.2026, 18:54
