Պուտինը հրահանգել է հատուկ պատրաստվածության ռեժիմի բերել միջուկային ուժերը
![]() ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ։ «Պուտինն, ի պատասխան ՆԱՏՕ-ի երկրների բարձրաստիճան պաշտոնյաների ոչ բարյացակամ հայտարարությունների, ՊՆ-ին հրամայել է ռուսական զսպիչ ուժերը բերել հատուկ մարտական զգոնության ռեժիմի»-, գրում է Коммерсант-ը։ «ՆԱՏՕ-ի առաջատար երկրների բարձրաստիճան պաշտոնյաները նույնպես թույլ են տալիս ագրեսիվ հայտարարություններ անել մեր երկրի դեմ։ Ուստի, ես հրաման եմ տալիս պաշտպանության նախարարին և գլխավոր շտաբի պետին ռուսական բանակի զսպող ուժերը բերել մարտական հերթապահության հատուկ ռեժիմի»,- ընդգծել է Պուտինը։ ՌԴ ՊՆ կայքում նշվում է, որ ռազմավարական զսպման ուժերը (ՌԶՈւ) հանդիսանում են ՌԴ ԶՈւ մարտունակության հիմքը, որը նախատեսված է Ռուսաստանի Դաշնության և նրա դաշնակիցների դեմ ագրեսիան զսպելու, ինչպես նաև ագրեսորին ջախջախելու համար: Դա ենթադրում է պատերազմի վարում՝ օգտագործելով տարբեր տեսակի զենքեր, այդ թվում՝ միջուկային։ Զսպիչ ուժերի հիմքը ռազմավարական միջուկային ուժերն են, որոնց կազմում ներառվում են Ռազմավարական հրթիռային ուժերը։ |

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունից կալանավորված օտարերկրացի է փախել (տեսանյութ)
12914:18
Մոսկվայի հարավում պայթել է Ուկրաինայի նախկին վարչապետի խորհրդականի ավտոմեքենան (տեսանյութ)
19913:49
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ կան զոհեր (տեսանյութ)
17112:19
Պայթյուն՝ գազալցակայանում
14111:48
Պակիստանում միկրոավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով 11 մարդ է զոհվել
27111:25
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռադիոլոկացիոն կայանին
25611:01
