Ճապոնիան ևս պատժամիջոցներ կկիրառի ռուս պաշտոնյաների և Պուտինի դեմ
![]() Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել է մի շարք ռուս պաշտոնյաների և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ պատժամիջոցների սահմանման մասին, գրում է ՌԻԱ Նովոստին։ Կիշիդան նշել է, որ Ճապոնիայում Ռուսաստանի կառավարության առանձին անդամների բոլոր ակտիվները շուտով կսառեցվեն, եթե դրանք հայտնաբերվեն։ «Ռուսաստանի հետ հարաբերություններ պահպանելն անհնար է դառնում։ Ճապոնիան մտադիր է ավելի կոշտ պատժամիջոցներ կիրառել՝ համագործակցելով G7 երկրների և միջազգային հանրության հետ»,- հավելել է նա։ Ճապոնիայի վարչապետն ընդգծել է, որ երկիրը կաջակցի ռուսական որոշ բանկերի անջատմանը SWIFT միջազգային միջբանկային համակարգից։ Փետրվարի 25-ին հայտնի դարձավ, որ Ճապոնիան վիզային արգելք է սահմանել Ռուսաստանի որոշ քաղաքացիների համար և սառեցնում է անհատների ու կազմակերպությունների ակտիվները։ Բացի այդ, երկիրը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստան այն ապրանքների արտահանման նկատմամբ, որոնք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
