Երևան`   +10 °C
Այսօր`   Երեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2026 թ.

Չեռնիգովի արվարձանում ռուսական զորքերի շարասյուն է ոչնչացվել

3634
Ուրբաթ, 25 փետրվարի, 2022 թ., 00:54
Չեռնիգովի արվարձանում ռուսական զորքերի շարասյուն է ոչնչացվել

Ուկրաինացի զինվորականները հետ են մղում ռուսական զորքերի հարձակումները Չեռնիգովի շրջանում. ոչնչացվել է ռուսական զրահատեխնիկայի շարասյուն։

Ռեպկինսկի թաղամասում՝ Օսնյակի բնակավայրի մոտ, մայրուղու վրա ականատեսները նկարահանել են ռուսական զորքերի այրվող շարասյունը. ճանապարհին տեսանելի են ռուս զինվորների դիերը։

«Կոմմերսանտ»-ը նաև հայտնում է, որ Սնովսկ քաղաքի Չեռնիգովի շրջանում (նախկինում՝ Շչորս) պաշտպանները գրավել են ռուսական ականազերծող տանկ, այրել, իսկ անձնակազմը գերի է ընկել։