«Ռուսաստանի քարոզչական մեքենան». Բրիտանիան կարող է արգելափակել Russia Today-ը
![]() Բրիտանական իշխանությունները մեդիա կարգավորող մարմնին խնդրել են վերանայել ռուսական Russia Today հեռուստաալիքին հեռարձակման լիցենզիա տրամադրելու որոշումը։ Այս մասին չորեքշաբթի օրը՝ փետրվարի 23-ին, հայտարարել է վարչապետ Բորիս Ջոնսոնը։ Իր հերթին ընդդիմության առաջնորդ Քիր Սթամմերը կոչ է արել արգելել RT-ի հեռարձակումը՝ ալիքն անվանելով «Ռուսաստանի քարոզչական մեքենա»: «Ես ուզում եմ ասել, որ մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում, մենք ապրում ենք մի երկրում, որը հավատում է խոսքի ազատությանը: Այս հարցը պետք է որոշի Ofcom-ը, ոչ թե քաղաքական գործիչները»,- ասել է Ջոնսոնը: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը հայտարարել էր, որ լրատվամիջոցները կարգավորող մարմինը կվերահսկի RT պետական լրատվական ալիքը: «Ինչ վերաբերում է Russia Today-ին, ես կարծում եմ, որ այն պարբերաբար հեռարձակում է քարոզչություն և կեղծ լուրեր և իրականում ռուսական պետության ձեռքն է, և ես վստահ եմ, որ Ofcom-ը հետևում է դրան»,- ասել է նա: «Այն դեպքում, երբ Բրիտանիան սպառնալիքներ կիրառի ռուսական ԶԼՄ-ների դեմ, պատասխան քայլերը չեն ուշանա»,- ասել է նա։ |

«Այս երիտասարդի պուճուր ամբիցիաների պատճառով կարող է փուռը նետվել ՀՀ-ի գոյությունը»․ Աղասի Ենոքյան
6902:06
«Շատերը կարող են ընդդիմադիրի կոստյում հագնել ու տարածել կեղծ թեզեր»․ Տիգրան Քոչարյան
9601:06
Իրանի իշխանությունները պատրաստ են քննարկել ուրանի հարստացման մակարդակը և մեթոդները
23000:52
«Փաշինյանը փաստացի մտել է «վա բանկի» փուլ»․ Արմեն Հովասափյան
8100:36
«Սպանության գործն ընթանում է ի սկզբանե թելադրված սցենարով»․ Մանե Թանդիլյան
8600:12
«Բարձր նշաձողով տեսլական է պետք, ոչ թե գայկեք ձգելով՝ փող «քերելու» ռազմավարություն»․ Վահրամ Մարտիրոսյան
9100:00
