Կանադան, Ճապոնիան և Ավստրալիան պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ
![]() Կանադայի, Ավստրալիայի, Ճապոնիայի իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ՝ կապված Դոնեցկի և Լուգանսկի ճանաչման հետ։ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների առաջին փաթեթի մասին, հայտնում է CTV-ն։ «Մենք արգելում ենք կանադացիների ցանկացած ֆինանսական փոխգործակցություն ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի հետ, մենք պատժամիջոցներ ենք սահմանում Պետդումայի այն պատգամավորների դեմ, ովքեր կողմ են քվեարկել ճանաչման մասին որոշմանը։ Մենք արգելում ենք կանադացիներին գործարքներ իրականացնել՝ կապված ռուսական պետպարտքի գնման հետ»,- հայտարարել է Թրյուդոն։ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան Ռուսաստանին կոչ է արել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորել դիվանագիտական ճանապարհով: Նրա խոսքով՝ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ճանաչումը Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում է։ Նա հայտարարել է, որ պատժամիջոցները ներառում են Ճապոնիայում ռուսական պարտատոմսերի արգելք և որոշ անձանց ակտիվների սառեցում։ Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը նույնպես խոսել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին: «Նպատակաուղղված պատժամիջոցներ կկիրառվեն ութ ռուսաստանցիների նկատմամբ, որոնց կարգելվի մուտք գործել Ավստրալիա, ինչպես նաև՝ ավստրալական կառույցների և կազմակերպությունների հետ որևէ գործարք»,- ասել է նա: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
