Երևան`   +1 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումը կխախտի Մինսկի համաձայնագրերը

1614
Երկուշաբթի, 21 փետրվարի, 2022 թ., 22:00
Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումը կխախտի Մինսկի համաձայնագրերը

Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումը կխախտի Մինսկի համաձայնագրերը, հայտարարել է ԵԱՀԿ-ն:
«Ռուսաստանի կողմից ինքնահռչակ Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների անկախության ճանաչումը կխախտի Մինսկի պայմանավորվածությունները»,- երկուշաբթի օրը Բրյուսելում ԵՄ արտգործնախարարների հանդիպումից հետո լրագրողներին ասել է ԵԱՀԿ գործող նախագահ և Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն։
Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է անցկացրել։ Հանդիպման ավարտին Պուտինն ասել է, որ այսօր կորոշի ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչման հարցը։
«Մենք բոլորս մեծ անհանգստությամբ և հուզմունքով ենք հետևել Մոսկվայում Անվտանգության խորհրդի նիստին: Կասկածից վեր է, որ բոլոր մասնակիցները նշել են, որ իմաստ ունի խնդրել նախագահ Պուտինին գործել միջազգային իրավունքի և Մինսկի համաձայնագրերի համաձայն, ինչը փաստացի նշանակում է Դոնեցկի և Լուգանսկի շրջանները չճանաչել որպես միջազգային իրավունքի սուբյեկտներ»,- ասել է Ռաուն։