Ամենակարճ ամուսնությունը. հարսնացուի նախընտրած երգը դուր չի եկել փեսացուին
![]() Բաղդադում ամուսնական զույգն ամենակարճ ամուսնական կյանքի իրական ռեկորդ է սահմանել: Պատճառը եղել է հարսնացուի պատվիրած երգը, որի հնչյունների ներքո նա պարել է: Խոսքը սիրիացի երգչուհի Լամիս Կանի «Մեսայտարա» երգի մասին է, որում կան այսպիսի խոսքեր. «Ես գերիշխում եմ, Եվ ես կվերահսկեմ քեզ: Ես տիրում եմ, Դու կենթարկվես իմ խիստ հրահանգներին, Ես քեզ կխելագարեցնեմ, Եթե փողոցում նայես այլ կանանց։ Այո, ես գերիշխում եմ: Դու իմ շաքարի կտորն ես։ Քանի դեռ ինձ հետ ես, Կկատարես իմ հրամանները»։ Մինչ հարսնացուն պարել է, երկու ընտանիքների միջև վիճաբանություն է ծագել, քանի որ փեսան ու նրա մտերիմները նրա քայլը ընկալել են որպես բացահայտ անարգանք: Սկսվել է ծեծկռտուք, զույգը որոշել է բաժանվել նույն օրը: Հետաքրքիր է, որ երգչուհին ավելի վաղ հարցազրույց էր տվել, որտեղ բացատրել էր, որ երգում ինքը նկատի ունի, որ կանայք կառավարում են տղամարդկանց իրենց կանացիությամբ, ուրիշ ոչինչ:
|

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
