Զանգվածային ցույցեր Կանադայում. վարչապետ Թրյուդոն հեռացել է նստավայրից
![]() Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և նրա ընտանիքը լքել են Օտտավայի իրենց նստավայրն անվտանգության նկատառումներից ելնելով: Պատճառը քաղաքում բռնկված ցույցերն են կորոնավիրուսային սահմանափակումների դեմ: Թե ուր է գնացել Թրյուդոն, չի հաղորդվում: Նրա նստավայրը գտնվում է քաղաքի կենտրոնի մոտ՝ Ռիդո Հոլում։ Հունվարի 29-ին Կանադայում բողոքի ակցիաներ են սկսվել COVID-19-ի հետ կապված սահմանափակումների դեմ։ CBC-ի տվյալներով՝ մոտ 1000 բեռնատարի վարորդ և այլ ցուցարարներ հավաքվել են խորհրդարանի բլրի վրա: Բողոքի ակցիան խաղաղ է անցել, ըստ Օտտավայի ոստիկանական ծառայության ներկայացուցչի, ցուցարարներից ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել, հայտնում է РБК-ն։ Ակցիան կշարունակվի նաև կիրակի օրը։ Իշխանությունների գնահատմամբ՝ դրան կմասնակցի մինչև 10 հազար մարդ։ Միաժամանակ որոշ ցուցարարներ հայտարարել են, որ չեն հեռանա այնքան ժամանակ, քանի դեռ իրենց պահանջները չեն կատարվել, կամ Թրյուդոն չի լքել իր պաշտոնը։ Բեռնատարները ծրագրում են մնալ Օտտավայի կենտրոնում՝ խորհրդարանի բլրի մոտ մինչև առնվազն երկուշաբթի: ![]() |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18

