«Սովետն էր իր թերությունները ցարականով կամ բուրժուականի ազդեցությամբ հիմնավորում՝ մինչև կործանվեց»․ Սաքունց
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը գրում է. «Նախկին իշխանությունների ներկայացուցիչների դժգոհության պատճառներն իրենց ավելի քան քսան տարվա ստեղծածի մեջ պետք է փնտրեն։ Ամենից գլխավոր, հիմնական, համակարգային նշանակություն ունեցողը կրթության համակարգն է՝ մանկապարտեզ, դպրոց, բուհ․ ինչ կրթական համակարգ ստեղծել են, այդպիսի արդյունքներ էլ ունենք։ Կրթական համակարգում կատարվածը դրսևորովում է ոչ թե մեկ կամ երկու տարվա ընթացքում, այլ առնվազն տասը-տասհինգ տարվա ընթացքում։ Ինչպիսի կրթական համակարգ ստեղծել են, դրա արդյունքները ձևակերպվում են քաղաքական, տնտեսական, անվտանգային, տեխնոլոգիական համակարգերի արդյունավետությամբ, պետության և նրա քաղաքացիների զարգացման հնարավորություններով։ Դժգոհելու փոխարեն սսկվեք, ու մանիպուլյացիաներով մի փորձեք Ձեր «արարչագործության» տխուր հետևանքները կոծկել։ Բայց և այդ արատավոր «արարչագործության» համակարգի գնահատումն ու այն վերափոխելու ծրագրերը պետք է նոր իշխանությունը տար ու ներկայացներ․ հո չի կարող իր չարածներն անընդհատ նախկինների չարածներով արդարացնել կամ հիմնավորել։ Հիշում եմ, սովետն էր իր համակարգային թերություններն ու խնդիրները կամ ցարականով կամ էլ բուրժուականի ազդեցությամբ հիմնավորում մինչև կործանվեց։ Առանց գնահատական տալու որևէ վերափոխման ծրագիր չի կարող հիմնավոր լինել։ Կունենա՞ս կրթված, ազատ, ստեղծարար մտածող մարդ, կունենաս մոտիվացված քաղաքացի, ընտրող, սպա, գործարար, ուսուցիչ, գիտնական, հետազոտող, ինժեներ, վարպետ, զինվոր, պետական ծառայող, ոստիկան, դատավոր, դատախազ, քաղաքական գործիչ, պետական կառույցներ և այլն, չես ունենա նման կրթության ինստիտուտ, չես կարողանա գոյություն ունենալ որպես արդյունավետ, զարգացող, գրավիչ պետություն»։ Աղբյուրը` Արթուր Սաքունց |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00