Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Բանակի բարեփոխում չի լինի, եթե կրթության հարցը չլուծենք». Դանիել Իոաննիսյան

310
Ուրբաթ, 28 հունվարի, 2022 թ., 21:48
«Բանակի բարեփոխում չի լինի, եթե կրթության հարցը չլուծենք». Դանիել Իոաննիսյան

ԻՔՄ համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բանակի բարեփոխում չի լինի, եթե կրթության հարցը չլուծենք

Բանակի գեներալները, սպաները, սերժանտներն ու զինվորները նույն մեր հասարակությունից են, սովորական դպրոցներն ավարտած (կամ, փաստացի, չավարտած) և պետք չի ակնկալել, որ բոլորը լինելու են լավ գրագետ ու կոմպետենտ՝ քանի դեռ չունենք նորմալ հանրակրթություն ու լավ ռազմական կրթություն։

Բանակի կրթության հիմնական կոմպոնենտը շարային պարտրաստությունն է, իսկ ռազմական ինստիտուտ, հաճախ, ընդունվում են դպրոցների այն շրջանավարտները, որոնք որևէ այլ տեղ չեն կարողանում ընդունվեն։

Ցանկաված բարեփոխում սկսում է մարդկանց մտքում և հետո իրականացվում մարդկանց պահվածքի փոփոխությամբ։ Սպառազինությունը՝ երկրորդական է։ Հակառակ դեպքում ստանում ենք հրթիռներ չունեցող նորագույն ինքնաթիռներ։ Ստանում ես «Իսկանդերներով» զինված, բայց «Մոժինոյի» գիծ պահող զրոյական մոբիլությամբ զորք։ Ստանում ես հագեցած ՀՕՊ, որին թշնամին կարողանում է «մատի շուրջ ֆռռացնել» հնագույն ԱՆ-2 «Կուկուռուզնիկներով»։

Առանց նորմալ կրթության ստանում ես Գլխավոր շտաբ, որը չի կարողանում ոչ միայն կանխատեսի հնարավոր պատերազմի ընթացքը, այլ չի կարողանում հաշվի, թե պատերազմի ժամանակ քանի զրահաբաճկոն է պետք լինելու։

Հ. Գ. 30 տարի առաջ ունեինք համեմատաբար կրթված ազգ և ունեցանք մարտունակ բանակ ու հաղթանակներ, բայց հետո կորցրեցինք առաջինը, ապա և երկրորդը»։