«Մինչև պատերազմի ողբերգական ավարտն արգելված էր ասել ճշմարտությունը»․ Սուրեն Սահակյան
![]() «Քաղաքացու որոշում» ՍԴԿ նախկին ղեկավար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լրահոսում օրվա առիթով պաթոսը, իհարկե, ավելի քիչ ա, քան դա էր պատերազմից առաջ։ Պատերազմը ցույց տվեց մեր բանակի շինարարության համարյա բոլոր բացերը, իսկ որոնք ակնհայտ չդարձան, իրենց կյանքով ու մարմիններով ծածկեցին տասնյակ ու հարյուրավոր զինվորներ, կամավորներ, քաղաքացիական անձինք։ Հիմա էդ բացերի համար շատերն են մեղադրում ուրիշներին․ իբր իրենք չգիտեին, իսկ իմացողները գաղտնի էին պահում։ Ես դա երեսպաշտություն եմ համարում, ինչը շատ վտանգավոր երևույթ ա նաև այլ հարցերի դեպքում։ Բացթողումներից խոսում էին եզակիները, բայց նրանց ոչ թե լսում էին, հարցը քննարկում, այլ փորձում լռեցնել։ Ամբողջ խմբակներ էին աշխատում դրա համար, որոնք «հերոսանում» էին միայն նրա համար, որ խոսացողներին պաթոսով լռեցնում էին։ Հոծ շերտեր էին գնում նրանց հետևից՝ ամեն հարմար առիթով ծորալով տարածաշրջանի ամենամարտունակ բանակի համար։ Հիմա նույն մարդիկ մեղադրում են, թե իրենց խաբել են, բայց թիրախում էլի՛ ոչ թե նրանք են, որ իրականում խաբել են ու թուլացրել բանակը, այլ լրիվ ուրիշները, երբեմն նաև նրանք, որոնք միշտ էլ ասել են ճշմարտությունը։ Աղբյուրը` Սուրեն Սահակյան |
«Ավտոերթին մասնակցած մեքենաները մինչ օրս չեն վերադարձվում սեփականատերերին»․ Թագուհի Թովմասյան
1920:42«Դիմում եմ ոստիկանապետին»․ Իշխան Սաղաթելյան
3320:36«Մայիսի 16-ին ոստիկանությունը ստացել է 2,6 մլրդ դրամ պարգևավճար»․ Իշխան Սաղաթելյան
3420:06««Մարտական խաչի» ասպետ-գնդապետին ասում է՝ ես էլ գնդապետ *** եմ»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
5820:00ԱԺԲ-ն դիմում է ՀՀ-ում ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպաններին
5419:30«Արթուր Գալեյանն ինքնակամ է ներկայացել բաժին»․ Ն․ Հոխիկյան
5719:12