«Չեմ դադարեցնի կոնկրետ անձանց բացահայտելու և սերունդների գնահատականին արժանացնելու անհրաժեշտ անձնագրավորման գործընթացը»․ Դեմոյան
ՀՀ ԳԱԱ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՈՒ՞Մ ՀԱՂԹԵԼ․․․ Ի՞նչ է նշանակում ազատ պայքարել։ Դա ներսիդ ստրուկից լիովին ազատվելու նախապայմաններից է, երբ երկերեսանիությունն ու փարիսեցիությունը, ինչպես նաև բոլորի հետ լավ լինելու համատարած ցանկությունը մերժելով, համարձակորեն ջրի երես ես հանում հանրային առողջությունը ջլատող ու քայքայող տեսակներն ու հիմնավոր կերպով դիմակազերծում ես կողքիդ ապրող ստրուկին, ստորաքարշին ու բազմունակ հարմարվողին․․․Այսօր նկատում ենք դիմակափոխման ու գունափոխման համատարած ճիգեր, իրենց խոսքերից ու գործողություններից բացեիբաց հրաժարվողների, որոնց համար հարմարվելն ու ադապտացումը նոր իրականությանը, կամ իրավիճակին, այլևս մնայուն կենսակերպ ու կյանքի իմաստ է դարձել։ Հենց այս տեսակի պատճառով է, որ բախվել ենք մի պատի, որը տակավին անհաղթահարելի է թվում․․․ Հ․Գ․ Գրառումս նվիրում եմ թուրքագետ և քաղաքական գործիչ Ռուբեն Մելքոնյանին, ով այսօր ինձ արժանացրեց «կիսախելագար ցեղասպանագետ» պատվավոր տիտղոսին․․․ Աղբյուրը` Հայկ Դեմոյան |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00