Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Մեր երկրի բոլոր խնդիրներն արտացոլվում են բանակում». Նինա Կարապետյանց

400
Ուրբաթ, 28 հունվարի, 2022 թ., 23:36
«Մեր երկրի բոլոր խնդիրներն արտացոլվում են բանակում». Նինա Կարապետյանց

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի գրառումը. «Կարելի ա, իհարկե, ձևական, կարճ ու կոնկրետ գրել՝ «Տոնդ շնորհավո՛ր, Հայո՛ց բանակ» ու մի կողմ քաշվել․ «շառից-փորձանքից հեռու»․․․ Բայց տենց ճիշտ չի․․․ Մեր երկրի բոլոր խնդիրները խտացված-կոնցենտրացված արտացոլվում են հենց Բանակում։ Բայց բոլոր ժամանակների իշխանություններից և ոչ մեկը չի ունեցել ո՛չ կամք, ո՛չ խիզախություն, ո՛չ ողջամտություն տեսնելու, ընդունելու էդ խնդիրները, առավել ևս չի ունեցել դրանք որևէ մեկի հետ քննարկելու ցանկություն։ Սա խնդրի մի կողմն ա։ Մյուս կողմը մեր հասարակությունն ա, որ տոտալ անտարբեր ա, ու մինչև անձամբ չի բախվում խնդրին, «չի տեսնում, չի լսում, չի խոսում», հանդես չի գալիս որպես պահանջատեր։

Ավելին, երբ որևէ մեկը գիտակցում-խիզախում ա խոսել խնդիրների մասին, սկզբից թիրախավորվում, պիտակավորվում ա իշխանությունների կողմից, հետո սկսվում ա «վհուկների որսը», ու շրջանառության մեջ ա դրվում մի թեզ, որն անփոփոխ ա անհիշելի ժամանակներից և հնչում ա սենց՝ «որտեղ ա, ինչում ա խոսացողի քյարը»։ Դրան հետևում ա մինչ այդ անհաղորդ հասարակության մի մասի ներքաշվելն էս «խաղի մեջ»՝ չհասկանալով, որ արդյունքում հենց ինքն ա դառնալու էդ «խաղի» ռեալ զոհը։ Դա ա պատճառներից մեկը, որ մենք ունենք այն, ինչ ունենք․.. Ու քանի դեռ մենք խնդիրները տեսնում ենք միայն այն դեպքում, երբ անձնապես ենք բախվում դրանց, քանի դեռ մեր «ԵՍ»-ը «ՄԵՆՔ» չի դարձել հատկապես բանակի, անվտանգության, պետականամետության հարցում, մենք շարունակելու ենք դոփել նույն տեղում։

Այսպիսով՝

- Բանակը գեներալներինը կամ իշխանություններինը չի, Բանակը բոլորինս ա,

- Զինվորը, Սպան ռեսուրս չի, Զինվորը, Սպան Մարդ ա,

- Բանակը որոշների հարստանալու աղբյուր չի, Բանակը Հայրենիքի, բոլորիս պաշտպանված լինելու Երաշխիքն ա,

- ․․․

Հետևաբար՝

Մեզ պետք ա նոր գաղափարախոսություն։

Մեզ պետք ա նոր արդիական Բանակ։

Մեզ պետք ա Մարդու արժևորում Բանակում։

Այ հիմա՝

Տոնդ շնորհավո՛ր, Հայո՛ց բանակ

Քեզ Ուժ, մեզ՝ Ողջամտություն․․․»:

Աղբյուրը`   Նինա Կարապետյանց