«Մամիջանյանը ճիշտ է արել». Ռուբեն Մելիքյան
![]() Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլականները, նրանց արբանյակները և «տեղական փարիսեցիները» մի մեծ արշավ են սկսել ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանի դեմ՝ ԵԽԽՎ-ում «հայանպաստ» որակված մի բանաձևին դեմ քվեարկելու համար։ Բանաձևն այն մասին էր, թե, мол, ի՜նչ ժողովրդավարական երկիր է Հայաստանը։ Այդ խայտառակ բանաձևն ու Հայաստանում առկա «իրավական բեսպրեձելի» վերաբերյալ եվրոպացիների լռությունը, իմ կարծիքով, այն «30 արծաթադրամն» է, որ եվրոպական փարիսեցիները վճարում են քպ-ին՝ Հայաստանի ազգային շահերից հրաժարվելու, ոսոխի հակահայ թեզերը հաստատելու, անպատվաբեր խաղաղություն մուրալու համար։ Ուստի Մամիջանյանը ոչ միայն սխալ չի արել, այլև միանգամայն ճիշտ է արել՝ այդ «30 արծաթադրամին» դեմ քվեարկելով։ Հ. Գ. Այս հարցով բոլոր փարիսեցիներին ֆրենդլիստիցս ուղարկելու եմ «Կուզկայի ծնողի մոտ»։ Մեկ առ մեկ։ Ամոթ ձեզ բոլորիդ»։ Աղբյուրը` Ռուբեն Մելիքյան |
«ՀԿ-ների հարցն պառնում է ազգային անվտանգությանը». Ստեփան Դանիելյան
2802:06«Նիկոլենք, 1994 թվականի նման, կկասեցնեն «Դաշնակցության» գործունեությունը». Կիվիրյան
4400:36«Պատմությունը հաճախ ուղղակի երկսայր սուր է»․ Վահրամ Աթանեսյան
3800:18Արթուր Գալեյանն ազատ արձակվեց (տեսանյութ)
44Երեկ, 23:51«Դավիթ Արղամանյանը ինքնաբացարկ հայտնեց Իգոր Խաչատուրովի գործով»․ փաստաբան
50Երեկ, 23:16«2 անչափահասի խոշտանգելու համար մեղավորները վաղ թե ուշ խստագույնս կպատժվեն»․ փաստաբան
53Երեկ, 22:48