«Հայկական բանակն արել է գրեթե անհնարը՝ ստացած չլինելով այն, ինչ հնարավոր էր». Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Հայկական բանակն անկախ պետականության երեք տասնամյակի հատկապես երկրորդ կեսում արել է գրեթե անհնարը՝ ստացած չլինելով այն, ինչ հնարավոր էր: Որովհետև Հայաստանում հնարավորն ու անգամ անհնարը իր համար ապահովում էր կոռուպցիոն բուրգը: Շնորհավոր բոլոր իրական զինվորների ու սպաների տոնը: Փառք և վառ հիշատակ Հայաստանի ու Արցախի պաշտպանության համար զոհվածներին: Վառ հիշատակ նաև այն տղաներին, որոնք լինելով բանակի իրապես արժանապատիվ ու նվիրված սպա և զինվոր, պատրաստ լինելով զոհվել պետության անվտանգության համար, դարձել են բանակում հակապետական և անմարդկային բարքերի զոհ: Մաղթենք հայկական բանակին, որ թե՛ հանրայնորեն, թե՛ փորձագիտական, թե՛ քաղաքական, թե՛ կառավարման մակարդակներում տնայնագործական ընկալումներից և վերաբերմունքից՝ թեկուզ շատ դեպքերում միանգամայն անկեղծ ու սրտացավ, արժանանա պետական ընկալման: Եվ «մաղթենք» մեր բանակին ուժեղ, արդիական տնտեսություն, որովհետև տնտեսությունն է որևէ բանակի մարտունակության հիմքը»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
«Ավտոերթին մասնակցած մեքենաները մինչ օրս չեն վերադարձվում սեփականատերերին»․ Թագուհի Թովմասյան
1920:42«Դիմում եմ ոստիկանապետին»․ Իշխան Սաղաթելյան
3320:36«Մայիսի 16-ին ոստիկանությունը ստացել է 2,6 մլրդ դրամ պարգևավճար»․ Իշխան Սաղաթելյան
3420:06««Մարտական խաչի» ասպետ-գնդապետին ասում է՝ ես էլ գնդապետ *** եմ»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
5820:00ԱԺԲ-ն դիմում է ՀՀ-ում ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպաններին
5419:30«Արթուր Գալեյանն ինքնակամ է ներկայացել բաժին»․ Ն․ Հոխիկյան
5719:12