Երևան`   +26 °C
Այսօր`   Երկուշաբթի, 23 մայիսի, 2022 թ.

«Խնդիրն ամենևին Թուրքիա գնալը չէ, խնդիրը՝ խոսքի բովանդակության մեջ է». Շարմազանով

174
Ուրբաթ, 28 հունվարի, 2022 թ., 10:48
«Խնդիրն ամենևին Թուրքիա գնալը չէ, խնդիրը՝ խոսքի բովանդակության մեջ է». Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես ոնց «ջոկում» եմ կապիտուլյանտ ռեժիմը մասնակցելու է Անթալիայի ֆորումին։
Խնդիրն ամենևին Թուրքիա գնալը չէ, խնդիրը՝ խոսքի բովանդակության մեջ է։
Ես էլ 2018-ին Թուրքիա մեկնել եմ, բայց Թուրքիայի ու Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների աչքերի մեջ նայելով ասել եմ՝ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, իսկ Ադրբեջանն էլ՝ համակերպվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հետ։
Ավելին. արձագանքելով Ադրբեջանի խորհրդարանի նախագահին՝ նշել եմ, որ խաղաղության հասնելու համար պետք է ճանաչել Արցախի անկախությունը։
Իսկ սրանք ի՞նչ են խոսելու…«խաղաղասիրություն», «ճանապարհների բացում», «ապաշրջափակում»։
Հ.Գ. Ո՞վ կասկածում է, տեսագրությունը կտեղադրեմ։
Բայց կապիտուլյանտների Անթալիայում ելույթ ունենալու օրը, որպեսզի «հպարտ» քաղաքացիները համեմատեն «նախկիններիս» և «կապիտուլյանտների» ելույթները տարբերությունը Թուրքիայում»։