«ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքների շուրջ իր փաստաթղթում չի պատասխանել ամենագլխավոր հարցին». Լավրով
207
Հինգշաբթի, 27 հունվարի, 2022 թ., 20:00
![]() ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքների շուրջ իր փաստաթղթում չի պատասխանել ամենագլխավոր հարցին՝ այն է՝ դեպի արևելք ՆԱՏՕ-ի չընդլայնման խնդիրը: Այս մասին հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը: «Այս փաստաթղթում գլխավոր հարցի վերաբերյալ դրական արձագանք չկա: Գլխավոր հարցը մեր հստակ դիրքորոշումն Է դեպի արևելք ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնման և հարվածային սպառազինությունների տեղակայման անթույլատրելիության վերաբերյալ, որոնք կարող են սպառնալ Ռուսաստանի Դաշնության տարածքին»,- ասել է Լավրովը լրագրողներին: Հիշեցնենք՝ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն նախօրյակին Ռուսաստանին են փոխանցել անվտանգության երաշխիքների մասին առաջարկությունների գրավոր պատասխանները, որի տեքստը չի հրապարակվել: |
Պահեստազորի գեներալները պահանջում են քրգործ հարուցել ոստիկանության մայորի նկատմամբ
275Երեկ, 22:12«Քաղաքին որպես բիզնես կամ հիմնարկ վերաբերվելու հետևանքները սրանք են»․ Մեսրոպ Առաքելյան
204Երեկ, 20:54«Գեղարքունիքի մարզ, քաղաք Մարտունի»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
215Երեկ, 19:30«Այդ տղան իր տան հասցեն նշել է «Ֆեյսբուք»-ում՝ քաղաք Լիպեցկ». Նաիրի Հոխիկյան
213Երեկ, 19:06«Էս աղջկա ուզածն ի՞նչ է». Լևոն Բարսեղյան (տեսանյութ)
246Երեկ, 18:24«Հերթական դիլետանտ քաղաքապետին կփոխարինի թայֆաբազ ճարպիկը». Ս. Պետրոսյան
219Երեկ, 17:06